ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Քաղաքականությունը սև ու սպիտակ չի՛ եղել, չի՛ ու երբեք չի՛ լինելու

Քաղաքականությունը սև ու սպիտակ չի՛ եղել, չի՛ ու երբեք չի՛ լինելու
05.07.2024 | 11:01

Ի՞նչ մի արտառոց բան է կատարվել` Ադրբեջանը Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր է սորագրել:

Պարզապես Չինաստանն Ադրբեջանին իր պարտքն է վերադարձնում:

44 -օրյա պատերազմով Չինաստանից Թուրքիա անցնող ճանապարհի Արցախյան խցանը հանելու գինն է ստանում Ադրբեջանը:

(Հիշողը կհիշի՝ 2020 թվականի նոյեմբերին եմ այս մասին գրել...):

Նույնն էլ Օ՝ Բրայանն է շտապում այդ 44-օրյա պատերազմի համար իր երկրի խոստացած գինը՝ Ադրբեջան-Նախիջևան կապուղին տալ, որը իրականություն կդառնա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմամբ:

Այլ բա, որ Ադրբեջանը գիտակցում է՝ այդ կապուղին, որը կազմում է Միջին Ասիա-Կասպիական ավազան-Միջերկրական ծով, միլիարդներ արժեցող մեծ միջանցքի մի փոքրիկ մասը, ավելի շուտ նախագծի հեղինակ Արևմուտքին է անհրաժեշտ, քան իրեն:

ՈՒ ամեն գնով ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը:

ՈՒ անընդհատ ձգձգելու է, մինչև հստակություն չմտնի

Ռուս-ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան ռազմական հակամարտություններում:

Եվ ամենակարևորը՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում Մեծ Բրիտանիային կհաջողվի՞ արդյոք ջերմացում մտցնել,

գոնե Իրանի սառեցված միլիարդներից մի ծանրակշիռ գումար ազատել սանկցիաներից ու վերադարձնել Իրանին:

Այդ քայլով խափանել ռուս-իրանական ռազմա-ստրատեգիական համագործակցությունը:

Սրանց է սպասում Ադրբեջանը:

Իսկ Էրդողանի Շուշի գնալուց հրաժարվելը մի մեսիջ ունի արևմտյան գործընկերներին.

- Հարգելինե՛րս, Ալիևն ինձ չի լսում ... Ես նրա նկատմամբ մեծ եղբոր իրավասությունը կորցրել եմ: Տեսե՛ք, մեր հարաբերությունները սառել են:

ՈՒմ –ում, բայց մեզ խիստ ծանոթ պահվածք է դա:

Իսկ քաղաքականությունը սև ու սպիտակ չի՛ եղել, չի՛ ու երբեք չի՛ լինելու...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3337

Մեկնաբանություններ